|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Yerkir.am-ի հետ զրույցում Գորիսի միջադեպին գնահատական տալ չշտապեց:
«Ես գնահատական չեմ տալիս: Երբ որ քննությունը կվերջանա, էդ ժամանակ գնահատականը կլինի: Ես չգիտեմ` ինչ ա կատարվել, դրա համար ոչ մի բան չեմ կարող ասել»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակին համարժե՞ք էր Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ հարցին պատասխանել չի կարող, որովհետեւ չգիտի ինչի համար: «Կարող ա մարդը նենց բան ա մտածել ու հրաժարական ա տվել, որը արդարացի ա, կամ… Այս պահին հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց նա:
Հարցին` եթե Դուք լինեիք Սուրեն Խաչատրյանի փոխարեն ե՞ւս հրաժարական կտայիք, Սեդրակյանը պատասխանեց, որ այս հարցին էլ չի կարող պատասխանել, քանի որ չգիտի` ինչ է կատարվել, ուստի չի կարող ասել` հրաժարական կտա՞ր, թե՞ ոչ: