Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կարծիքով` Հայաստանում մնալու համար քաղաքացուն պետք է ամսական 300 հազար դրամ:
«Գնում են, դրսում օր ու գիշեր աշխատում են, էդքան գումար աշխատում են, բայց դրա ծախսերը չեն, թե ինչ ծախսեր են անում, հետո դուրսը, ներսը տարբերությունը շատ ա: Առավոտից մինչեւ գիշեր աշխատում են, էդքան գումար էլի չեն աշխատում: Ինձ թվում ա ստեղ մնալ, արտագաղթ չանելն ավելի ճիշտ ա` քո տանը, քո աշխատածով»,- հայտարարեց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձն այս պահի դրությամբ 35 հազար դրամ է, եւ դրանով ապրել հնարավոր չէ, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Հո չեն գնում ընդեղ նախարար կամ վարչության պետ աշխատում, գնում են բանվորության: Մնացեք, ստեղ արեք էդ բանվորությունը, ավելի ձեռ կտա ձեզ, քան թե գնաք դուրսը, ուրիշի համար էդքան աշխատեք եւ տանջվեք»: