Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Դեկտեմբերի 25-ին` ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:
Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության և ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթուցիկին նմանվող սարքը նշված հասցեում տեղադրել է 1975 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը ժամը 17.00-ին ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: