կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 10:20
Քաղաքական

Ինչ ուզում է՝ ասի, պատգամավոր է

Ինչ ուզում է՝ ասի, պատգամավոր է

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի այն հայտարարությանը, թե գյուղացիներին հատկացվելիք դիզվառելիքը տեղ չի հասնում, և պայմանական 100 լիտր դիզվառելիքից գյուղացուն հասել է ընդամենը 1 լիտրը, ասել է. «Նա պատգամավոր է, ինչ ուզում է ասի, ես նրա հայտարարությանը չեմ անդրադառնա: Միայն կասեմ, որ այս օրերին ֆինանսների նախարարության տեսչությունն ուսումնասիրություններ է կատարում, և դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի»:

 

Լրագրողի հարցին՝ արդյոք վստահ է, որ լուրջ չարաշահումներ չեն հայտնաբերվի, մարզպետը պատասխանել է. «Ես վստահ չեմ, որ չեն գտնի, բայց վստահ եմ մի բանում, որ այն պաշտոնատար անձինք, ովքեր նման բան են թույլ տվել, պետք է պատժվեն խստագույն»:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: