|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դժվար է հավատալ, որ ամեն ինչ արվում է ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ կարգավորելու համար. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Որքան էլ տարբեր կողմերից հայտարարվի, որ ամեն ինչ արվում է ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ կարգավորելու համար, ես դրան չեմ հավատում, քանի որ ԼՂ հակամարտությունն ունի մեկ խնդիր՝ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի, կարգավիճակի հարցը լուծվի, և քանի դեռ այդ հարցը չի լուծվել, այդ խնդիրը չի կարող լուծման գնացող համարվել: Առաջինը հենց պետք է դրվի կարգավիճակի հարցը: Ղարաբաղն ինքն առաջինը պետք է ասի, թե ինչ զիջման է պատրաստ կարգավիճակի դիմաց: Նրանք պետք է ասեն՝ ինչ են ուզում»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ Արցախը պետք է շտապի հայտնել իր հստակ դիրքորոշումը, թե ինչ է պատրաստ զիջել իր կարգավիճակի դիմաց:
Խոսելով Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև առաջիկայում սպասվող` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ նա նշեց, որ բավականին հեռացել ենք ԼՂ խնդրի բուն կարգավորումից:
«Մենք այնքան հետ ենք շպրտվել բուն խնդրի կարգավորումից, որ այդ հանդիպումների ինտենսիվությունը պետք է բերի նրան, որ բանակցային գործընթացին վերադարձի հավանականություն ստեղծվի»,- ասաց ՀՀԿ-ականը՝ հավելելով՝ քանի դեռ Վիեննայում ձեռք բերված պարտականությունները չեն կատարվում, բանակցությունների մասին խոսելն անիմաստ է:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի դերակատարությանը, Դավթյանը նշեց. «Ղարաբաղի լուծման վերմակը ՌԴ-ն իր վրա է քաշում»: