|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեռեւս հունիսի 1-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը:
Գործն էլ, ըստ թերթի, գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Պարզվում է, որ այս գործում ոչ թե մեղադրվում է Տիգրան Սարգսյանը, այլ 2003թ. «Նաիրիտ»-ը ղեկավարող Վահագն Մակարյանը: «Ժողովուրդ»-ին տրամադրված պաշտոնական տեղեկության մեջ ասվում է.
«Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով, 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»:
Թերեւս այսպիսին կլինի նաեւ օֆշորներում գրանցված վարչապետի ունեցվածքի գործը, որի առնչությամբ Տ. Սարգսյանը դիմել է դատախազություն: