Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դիմեց հավաքվածներին.
«Մի քանի րոպե առաջ անձամբ խոսել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրեն Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ, որ զորքը հետ քաշի: Եւս մեկ անգամ կոչ կանեմ ոստիկանությանը` ուժ չկիրառել այնտեղ գտնվող մեր մայրերի ու քույրերի նկատմամբ, որոնք չեն գիտակցում, թե ինչի մեջ են: Եթե այդպիսի բան լինի, խոստանում եմ` ես ինքս կկանգնեմ էնտեղ: Այսօրվա տեղի ունեցածը շատերը որակումեն որպես դավաճանություն: Թող այդպես լինի: Մեկ է ես գիտեմ, որ իմ եւ իմ ընկերների խիղճը մաքուր է»- հայտարարեց ակտիվիստը:
Նա նշեց, որ իրենք Ազատության պողոտայում կմնան այնքան ժամանակ, մինչեւ Բաղրամյան փողոցում կանգնածները չմիանան իրենց եւ իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:
«Շատերը թիրախավորում են 2-3 հոգու: Խդրումեմ` չարատավորեք «Ոչ թալանին»-ի պայքարը:
«Ոչ թալանինը» դեռ առաջին օրվանից գիտեր ու պատրաստ էր ոստիկանների կողմից զենք կիրառելուն: Իսկ այսօր քննադատող մարդիկ էն ջրցանի օրը վերջին շարքերում էին: Թող չփորձեն սադրել մեզ, մեր պայքարը եղելէ միշտ արդար, խաղաղ, օրենքի դաշտում: Այդպես էլ շարունակելու ենք»,- հայտարարեց Վաղինակ Շուշանյանը :