Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է հավաքականում տիրող մթնոլորտի մասին և անդրադարձել Հայաստան-Չեխիա հանդիպման ավարտից հետո իր արած արտահայտությանը:
«Ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե' իմ բոլոր խաղընկերներից, թե' մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու, եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո Մխիթարյանը մեղադրել էր որոշ ֆուտբոլիստների հավաքականում ջանք և եռանդ չներդնելու համար: