|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ, որը նախատեսում էր հարկային արտոնություններ շնորհել ՏՏ ոլորտին:
Քննարկումն առաջացրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի վրդովմունքը: Բանն այն է, որ Քոքոբելյանն ավելի վաղ ներկայացրել էր համանման նախագիծ, որը, սակայն, չէր քննարկվել: Եվ հիմա, ըստ նրա, կառավարությունը բերել է մի նախագիծ, որը նույնությամբ կրկնում է իր ներկայացրած նախագիծը:
«Սա կառավարությո՞ւն է, թե՞ ստաժորների խումբ: Այս նախագիծն արդեն իսկ կար ԱԺ-ում, բայց նույն բանը գրած` բերել եք, հիմա իմ օրենքը քննարկելո՞ւ եք, թե՞ ոչ: Կառավարությունն իր գլխին սարքում է»,- վրդովվեց Քոքոբելյանը:
Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փորձեց հանդարտեցնել նրան` ասելով, որ Քոքոբելյանն ու կառավարությունը կարող են մի համատեղ նախագծում միավորել իրենց նախագծերը: «Միավորեք այդ նախագծերը, անունը ինչ ուզում եք դրեք, կուզեք` դրեք Քոքոբելյանի ու կառավարության, կուզեք դրեք` մենակ Քոքոբելյանի նախագիծ»,- ասաց նա:
Քվեարկությամբ` այդ երկու նախագծերը միավորվեցին մեկ նախագծի մեջ` ընդգրկվելով առաջիկա քառօրյայի օրակարգում: