Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական հէկ-ն է կառուցում: Քոքոբելյանին պատկանող երրորդ հէկ-ը եւս կառուցվում է Պաղջուր գետի վրա` Գետահովիտ գյուղի մոտ: Ընդ որում, նա նոր հէկ-ը կառուցում է տխրահռչակ «Խաչաղբյուր-2»-ը վաճառելուց հետո:
Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր-2»-ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի բնակիչները մեծ աղմուկ հանեցին` դժգոհելով, որ այդպես իրենց բնակավայրին բնապահպանական հարված է հասցվում: Այսօր եւս գետահովիտցիներն ահազանգում են` բնապահպանական աղետը շարունակվում է. փոքր հէկ- երի կառուցապատման հետեւանքով Պաղջուր գետում գրեթե ջուր չի լինում, իսկ ձկները նվազել են: Մնում է միայն զարմանալ, թե Խ. Քոքոբելյանին ինչպես է հաջողվում մի կողմից ընդդիմադիր ձեւանալ, մյուս կողմից ընդլայնել իր բիզնեսը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդի»` այսօրվա համարում: