Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմանալիորեն մանիպուլյացիա է տեղի ունենում, երբ խոսվում է փոքրամասնությունների տարբեր խմբերի մասին, ասում են՝ իսկ ի՞նչ, ինքը մարդ չէ՞: Սա ամենավատ հիմնավորումն է. ըստ Yerkir.am-ի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրավական հակազդման թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Է՛, հետո՞, Թալեաթն էլ էր մարդ, բայց ազգի ոչնչացման հիմքում կանգնած մարդ է: Այսինքն՝ կենսաբանական առումով մարդ կոչվելը իրավո՞ւնք է վերապահում, որ երկրի իշխանությունները այս հարցին այս ձևով մոտենան»,- հավելեց նա:
Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ մի շարք արժեքներ՝ մայրություն, ընտանիք և այլն, ունեն օրենսդրական պաշտպանության կարիք: «Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մենք քաղաքացիական նախաձեռնություն նախաձեռնենք, ստեղծենք օրենք և պարտադրենք պառլամենտին, որպեսզի այն ընդունվի, հակառակ դեպքում՝ այդ օրենք հանրաքվեի կգնա: Այսօր պառլամենտում մեծամասնություն կազմող ուժերը պաշտպանելու են այս կոնվենցիայի վավերացումը, և այն մանիպուլյացիաները, թե «այն ստորագրվել է, մենք պարտավոր ենք», սխալ է, չկա նման բան»,- նշեց ՀՅԴ անդամը: