կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-20 13:30
Քաղաքական

Վարչապետը` Փաշինյանի բնույթի մասին

Վարչապետը` Փաշինյանի բնույթի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին խորհրդակցությանը, նշեց, որ այն տպավորիչ էր:

 

Հակակարկտային կայանների վերաբերյալ էլ պատգամավորը նշեց, որ 105 հակակարկտային կայանները «փուստ են տվել», դառնացած գյուղացիներն էլ անգամ կատակում են, որ այդ կայանները մասնակցել են մայիսի 5-ի գիշերվա հրավառությանն ու չեն կարողացել գործել կարկուտի ժամանակ:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան հայտարարեց, որ կատեգորիկ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին, եւ վստահեցրեց, որ իրենք էլ պակաս շահագրգռված չեն, որ քաղաքացին լավ ապրի, եւ որ կարկուտից հետո օգնություն տրամադրվի: Հակակարկտային կայանների կապակցությամբ վարչապետն առաջարկեց լսել մասնագետների կարծիքը: «Հասկանալի է, որ 43 համայնքների էական վնաս է հասցվել, եւ պետությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել այդ ընտանիքներին, հատկապես` սոցիալապես անապահովներին»,- հայտարարեց վարչապետը: Ըստ նրա` հակակարկտային կայանների արդյունավետությունը չի կարող հարյուր տոկոսանոց լինել:

 

Փաշինյանն էլ հակադարձեց, որ հերթական անգամ ապացուցվում է, որ վարչապետը տեսախցիկների առջեւ խոստումներ է տալիս, իսկ հետո հույս փայփայում, որ այդ ամենը կմոռացվի:

 

«Պարո'ն Փաշինյան, Ձեր բնույթն է եւ Ձեր ոճը չտեսնել ոչ մի լավ բան»,-բորբոքված արձագանքեց Տիգրան Սարգսյանը:

 

Փաշինյանն իր խոսքում նշեց նաեւ, որ իշխանությունները շարունակ թաքցնում էին գազի թանկացման փաստը` ընտրություններն անցկացնելու համար, ինչին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը բորբոքված հայտարարեց, թե թաքցնելու ի՞նչ կա, իրենք ամեն ինչ արել են բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար եւ ամեն ինչ անելու են, որ գազը չթանկանա: