Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 16-ին, ժամը 8.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Իջևանի «Մարզպետի տղայի» հուշաղբյուրի մոտակայքում հրազենային վնասվածքի հետքով դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը հուշաղբյուրի մոտակա ձորակում հայտնաբերել էր 1966 թ. ծնված Վաչագան Ակինյանի դիակը` որովայնի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ Վ. Ակինյանին նույն օրը, ժամը 7.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանել է նրա դստեր ամուսինը` 1987 թ. ծնված Արթուր Շահինյանը՝ իր անվամբ հաշվառված հրացանով: Օգոստոսի 17-ին Արթուր Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 18-ին, ժամը 12-ին, Արթուր Շահինյանը ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «Չիֆան» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի հրացանը: Շահինյանը ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: