կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 22:17
Աշխարհ

Մեքսիկայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետի վրա հարձակման մեջ կասկածվողը

Մեքսիկայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետի վրա հարձակման մեջ կասկածվողը

Մեքսիկայի Խալիսկո նահանգի վարչական կենտրոն Գվադալախարում հունվարի 6-ին ամերիկացի դիվանագետի վրա կատարված հարձակման գործով ձերբակալված կա, հայտնում է «Սինհուան»։

Խալիսկոյի նահանգապետն Twitte-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ կասկածյալին ձերբակալել են երկրի հատուկ նշանակության ուժերը։ Հիմա նրան փոխանցել են Մեքսիկայի գլխավոր դատախազությանը՝ հարցաքննության համար։ Սակայն կասկածյալի ձերբակալման ու նրա անձի մասին մանրամասներ չեն հայտնում։

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, 31-ամյա կասկածյալը ծագումով հնդիկ ԱՄՆ քաղաքացի է, ով  անցած նոյեմբերից բնակություն էր հաստատել Գվադալախարում։

Հունվարի 6-ի երեկոյան տեղի ունեցած հարձակումը ֆիքսել էին տեսախցիկները։ Համացանցում հրապարակված տեսագրությունում երեւում է , թե ինչպես է հանցագործը կրակում ամերիկյան հյուպատոսարանի աշխատակցի մեքենայի առջեւի ապակու վրա ու փախուստի դիմում։ ԱՄՆ ՀԴԲ-ն 20 հազար դոլար պարգեւատրում էր խոստացել հանցագործի մասին տեղեկությունների համար։

Ամերիկացի դիվանագետի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։