կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 13:33
Քաղաքական

Գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել էդ կոչումները. Վանեցյան

Առաջին փուլում ինչ նպատակ մեր առջև դրել ենք, կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավելի․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ամեն օր շարունակվելու է այս պայքարը: Հավատացեք, որ այն մարդկանց հոսքը, որ գալիս է Ազատության հրապարակ, գալիս են այնպիսի մարդիկ, որոնք երբևէ որևէ միտինգի չեն մասնակցել, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել: Մարդիկ գալիս են՝ հասկանալով, որ սա պայքար է՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի: Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքար սկսելուն՝ հավատացեք, որ ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, մեր ընդդիմադիր գործընկրների հետ մշտապես քննարկման մեջ ենք․ առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով»,- ասաց նա:

Ավելին՝ տեսանյութով: