|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին։
«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն։
«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-արձագանքում է Սերժ Սարգսյանը։
Ի դեպ թեմայի վերաբերյալ քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․
«Ձայնագրությունն, ըստ ամենայնի, արվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ (15.10.2016 թ.)։ Խորհուրդ եմ տալիս լսել մինչև վերջ։ Դեռ 2018 թ. դեկտեմբերին Ա. Լուկաշենկոն գաղտնազերծել էր, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հրաժարվել հանձնել ազատագրված տարածքները»։