|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: Նրանք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ:
Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի,համապատասխանաբար, Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնեցին, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող երեք հայրենակցուհիներ:
Ի դեպ, այս տարիքային խմբում հայ հանդբոլիստուհիները նորամուտ են նշելու եվրոպական ստուգատեսում. հայտնում է armhandball.am-ը: