կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 16:24
Քաղաքական

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 14-ին, միաձայն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական երեք ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած ավագանու թեկնածուների գրանցումը:

 

Ինչպես հաղորդում են ԿԸՀ-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ուժը կորցրած ճանաչվեցին 113, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ 21, «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակից՝ 1 թեկնածուների գրանցումը:

 

Հիմք ընդունելով այս որոշումը՝ ԿԸՀ-ն կազմեց Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ, ՀՀԿ-ի ցուցակից մանդատներ կստանան 63-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուները ներառյալ, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 130-րդ հորիզոնականը ներառյալ, «Բարև Երևան»-ից՝ 7-րդ հորիզոնականը ներառյալ: Երևանի ավագանիում ՀՀԿ-ն կունենա 42, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17, «Բարև Երևան» դաշինքը՝ 6 անդամ: Ավագանու ընտրված կազմը կներկայացնենք քիչ անց: