|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ ապրիլի 29-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5 հազար 138 դիտորդ:
2017 թվականի ապրիլի 29-ին լրացել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 32 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 436 ներկայացուցիչներ: