|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր լրանում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։
Քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին գրանցման հայտերն են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 10 քաղաքական ուժ` ՀՅԴ-ի ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնց միասնական ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության» ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երկիր ծիրանի»-ի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ի ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը (նա ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է), «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը, «Երևանի հանրություն» նախաձեռնության և «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, Ռեֆորմիստներ կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: