Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները, նախագահը որոշել է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով,
Տաթևիկ ՕՀԱՆՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով,
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով,
Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով,
Գարեգին ԱԶԱՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով,
Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով,
Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: