Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայիսի 5-ի գիշերը` Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետևանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:
Մայիսի 6-ի դրությամբ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համակեցության կանոնները խախտած 16 անձանց նկատմամբ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Վարչական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, 2-ը՝ Արաբկիրի, 3-ը՝ Նոր Նորքի և Ավանի, 2-ը՝ Շենգավիթի, 3-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Աջափնյակ-Դավթաշեն և 2-ը Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջաններում հրավառություն իրականացնելու համար: