Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բելգիացի Նոբելյան մրցանակակիր Քրիստիան դը Դյուվը 95 տարեկանում կամավոր հեռացել է կյանքից` էվթանազիայի դիմելով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Վերջին ամիսներին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա անցած շաբաթ օրն ընտրել է կյանքից հեռանալու այդ տարբերակը:
Բելգիական Le Soir թերթն այսօր տպագրել է դը Դյուվի վերջին հարցազրույցը, որում հանրահռչակ կենսաբանը հայտարարել է իր առաջիկա մահվան մասին` պարզաբանելով, որ որոշել է գործել որպես ազատ մարդ: «Այնպես չէ, որ մահն ինձ չի վախեցնում, սակայն ես չեմ վախենում այն բանից, թե ինչ կլինի դրանից հետո, քանի որ հավատացյալ չեմ: Երբ ես վերանամ, պարզապես կվերանամ, եւ ոչինչ չի մնա»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը: