կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 10:23
Հասարակություն

Դպրոցի տնօրենը ծեծել է ծնողին

Դպրոցի տնօրենը ծեծել է ծնողին

Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: 

 

Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե՝ «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի», Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային: 



Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Սակայն տնօրեն Սարուխանյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է ծնողին ծեծի ենթարկելու փաստը. «Նման բան չի եղել: Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել և ուղարկել ենք տուն»:

 

Շարունակությունը կարդացեք թերթում: