Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն:
Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե՝ «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի», Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Սակայն տնօրեն Սարուխանյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է ծնողին ծեծի ենթարկելու փաստը. «Նման բան չի եղել: Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել և ուղարկել ենք տուն»:
Շարունակությունը կարդացեք թերթում: