Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գուանտանամոյի բանտը հակասում է ԱՄՆ արժեքներին եւ երկրին վնաս է հասցնում. հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նա կոչ է արել վերսկսել այդ ռազմական բանտը փակելու մասին քննարկումները:
«Ես համոզված եմ, որ մենք պարտավոր ենք փակել Գուանտանամոն: Կարծում եմ` մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ, որ ԱՄՆ անվտանգության ապահովման համար պարտադիր չէ նման հիմնարկ ունենալ: Դա մեծ գումարներ է պահանջում, դրա առկայությունն արդյունավետ չէ եւ վնաս է հասցնում միջազգային ասպարեզում մեր վարկանիշին: Գունատանամոն պետք է փակվի»,- ընդգծել է նախագահը:
Այդ հարցը պետք է համաձայնեցվի Կոնգրեսի հետ: Օբաման հույս է հայտնել, որ օրենսդիրները կօգնեն իրեն երկարաժամկետ նոր ծրագիր մշակել ահաբեկչության մեջ կասկածվողների բանտարկության վերաբերյալ:
Գուանտանամոն ստեղծվել է Ջորջ Բուշ-կրտսերի օրոք` 2011-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվողներին պահելու համար: Այն հայտնի է դարձել բանտարկյալների իրավունքների լիակատար խախտմամբ, ծանր պայմաններով, կտտանքներով, որոնք կիրառվել են հատուկ ծառայությունների կողմից` տվյալներ ձեռք բերելո համար: Ի դեպ, փետրվարի 10-ից բանտարկյալների կեսից ավելին հացադուլ է հայտարարել: