|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ նշանակելու կապակցությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ես լիովին աջակցում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի կողմից։ Այդ վերջին նշանակումն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ը միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- նամակում, մասնավորապես, ասել է Օբաման եւ հույս հայտնել, որ դեսպան Ուորլիքի մեծ փորձն ու առաջընթաց գրանցելու` Ադրբեջանի կառավարության ցանկությունը նոր խթան կդառնան համանախագահների աշխատանքում և խաղաղ գործընթացում։
«Արդեն ժամանակն է նոր ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնության շրջանակներում»,- նշել է ԱՄՆ նախագահը: