կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 11:34
Առանց Կատեգորիա

Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանում գրոհայիններ են պատրաստվել

Իվանիշվիլին չի բացառում, որ Վրաստանում գրոհայիններ են պատրաստվել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ «նախկին իշխանությունների օրոք երկրում հնարավոր է` գրոհայիններ են պատարաստվել»: Այդ մասին նա հայտարարել է երեկ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում` անդրադառնալով Լոպոտա կիրճում 2012-ի օգոստոսին իրականացված հատուկ գործողության հետաքննությանը:

 

«Դեռեւս ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց: Մոտ ժամանակներս կավարտվի հետաքննությունը, եւ մենք կիմանանք շատ հետաքրքիր, նույնիսկ շոկի մեջ գցող բաներ: Կասկածներ կան, որ նախկին իշխնաությունները համագործակցել են գրոհայինների հետ, սակայն հարկավոր է սպասել հետաքննության ավարտին»,- ասել է նա:

 

2013-ի ապրիլին Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին իր ամենամյա զեկույցում նշել է, որ «Լոտոպայի կիրճում ոչնչացված չեչեն զինյալները երկիր չեն մտել Հյուսիսային Կովկասից, ինչպես հավաստիացվում էր, այլ հրավիրվել են Եվրոպայից` Վրաստանի ՆԳՆ-ի կողմից, նրանց նախապատրաստման եւ ապա Չեչնիա ուղարկելու համար»: Նրա տվյալներով` երկիր են ժամանել 120 հյուսիսկովկասցիներ, ովքեր պատրաստություն են անցել Թբիլիսիի մոտակայքի բազաներում: Զինյալների պատրաստման ընթացքը երկարաձգվել է, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը, եւ նրանք պահանջել են իրենց միջանցք տրամադրել վրաց-ռուսական սահմանը հատելու համար: Վրաստանի ՆԳՆ-ն մերժել է եւ պահանջել հանձնել զենքը: Զինյալներից մերժում ստանալով` ուժային կառույցները սկսել են հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում զոհվել է 7 զինյալ եւ ուժային կառույցների աշխատակիցներ: