կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-04-23 13:38
Առանց Կատեգորիա

Բժիշկները առաջարկում են հրաժարվել ամենօրյա լոգանքից

Բժիշկները առաջարկում են հրաժարվել ամենօրյա լոգանքից

Իսրայելցի փորձագետները հայտնաբերել են, որ մաշկի հաճախակի շփումը ջրի հետ վնասակար է առողջության համար: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս լոգանք ընդունել շաբաթական 2-3 անգամ. հայտնում է Дни.ру-ն:

 

Իսրայելցի բժիշկ Ռաքել Լուցատին համոզված է, որ ամենօրյա լոգանքը` մասնավորապես հեղուկ օճառի օգտագործմամբ, վնաս է հասցնում մեր օրգանիզմին: Այդ պրոցեսը, ըստ նրա, խախտում է մաշկի հաշվեկշիռը` դարձնելով այն չոր, իսկ բնական պաշտպանիչ շերտը, որը նախատեսված է մանրէներից ու սնկերից պաշտպանվելու համար, քայքայվում է: