|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բոստոնյան ահաբեկչությունը կանխատեսվել էր ամերիկացի գրող Թոմ Լոներգանի` 2002-ին հրատարակված «Դժբախության բլուրը» գրքում, որում պատմվում է, թե ինչպես են ահաբեկիչները ծրագրում ռումբ պայթեցնել Բոստոնյան հայտնի մարաթոնի ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Գաղափարը գրողի մոտ ծագել է, երբ նա նույնպես մասնակցելիս է եղել մարաթոնին: Ըստ նրա` ահաբեկչության համար հիանալի զանգավածային միջոցառում է աշխարհին հայտնի Բոստոնյան մարաթոնը: Սակայն գրքում ամեն ինչ առանց զոհերի է ավարտվում` շնորհիվ տեղացի դետեկտիվի ջանքերի:
Լոներգանի գիրքը որեւէ հրատարակչություն չէր տպագրել, նա ինքն էր այն փոքր քանակով տպագրել եւ վաճառել մի քանի օրինակ, եւ կարծում է, որ դժվար թե պայթյունի կազմակերպիչնրեը օգտվել են իր գաղափարից: