|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) այս տարի կանխատեսում է գազի համաշխարհային պահանջարկի ամենամեծ անկումը`150 միլիարդ խորանարդ մետրով կամ 4% -ով. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«2020 թվականին բնական գազի համաշխարհային շուկան կարող է զգալ իր պատմության մեջ պահանջարկի ամենամեծ ցնցումը ... Բնական գազի պահանջարկի ռեկորդային անկում է սպասվում, COVID-19 պանդեմիան հարվածում է արդեն թուլացած շուկային ... Բնական գազի համաշխարհային պահանջարկը կարող է ընկնել տարեկան մոտ 150 միլիարդ խորանարդ մետրով կամ 4%-ով տարեկան կտրվածքով», - նշվում է զեկույցի մեջ։
ԷՄԳ-ն ճշգրտել է մինչև 2025 թվականը իր կանխատեսումը գազի պահանջարկի միջին տարեկան աճի վերաբերյալ, այժմ ակնկալվում է, որ այն կհասնի 1,5% -ի, նախկինում կանխատեսված 1,8% -ի դիմաց։