|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քրդական բանվորական կուսակցությունը սկսելու է իր զինված ջոկատները Թուրքիայից դուրս բերել ապրիլի 22-ից. տեղեկացնում է РИА Новости-ն ` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ:
Քրդերը 7-10 հոգանոց խմբերով լքելու են թուրքական տարածքները`շրջանցելով ռազմական շրջաններն ու բնակավայրերը: Գործընթացը հավանորեն կավարտվի սեպտեմբերին: Այն վերահսկելու են Թուրքիայի հատուկ ծառայությունները եւ քրդամետ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունը:
Թուրքիայի իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերից բանակցություններ են վարում քուրդ զինյալների ղեկավար, ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով ցմահ բանտարկված է Իմրալը կղզու բանտում: Բանակցություններն ուղղված են 35-ամյա զինված հակամարտությանը վերջ տալուն, որն ավելի քան 40 հազար կյանք է խլել: Մարտին Օջալանը կոչ արեց իր կողմնակիցներին դուրս բերել զինված ջոկատները Թուրքիայից եւ բանակցություններ սկսել իշխանությունների հետ: