|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քրդական բանվորական կուսակցության մոտ 100 զինյալ համաձայնել է վայր դնել զենքը եւ գարնանը լքել Թուրքիայի տարածքը. հաղորդում է «Հյուրիեթ»-ը: Թուրքական պարբերականը, սակայն, չի հստակեցնում իր աղբյուրները:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի Ազգային հետախուզության ծառայությունը բանակցում է Իմրալը բանտում ցմահ ազատազրկման դատապարտված` ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Պայմանը մեկն է` զինյալները պետք է հեռանան Թուրքիայից, իսկ կառավարությունը ավելի մեծ իրավունքներ կշնորհի Թուրքիայի քրդերին: