|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պակիստանի դատարանը թույլ չի տվել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին մի քանի տարվա ինքնակամ աքսորից հետո մասնակցել մայիսի 11-ին նշանակված ընդհանուր ընտրություններին. հայտնում է Лента.ру-ն: Մուշարաֆի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Մուշարաֆը 2008-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ մարտի 24-ին էր ժամանել Կարաչի` ընտրություններին մասնակցելու նպատակով: Պակիստանյան Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հնարավորություն էր տվել գրավ մուծել և Պակիստան վերադառնալու դեպքում այդպիսով խուսափել ձերբակալությունից: Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության, ինչպես նաև 2007 թ. երկրում արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում Գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու մեջ: