|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Պակիստանի դատարանը նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու հրաման է տվել. հայտնում է Лента.ру-ն:
Մուշարաֆը 2008-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ մարտի 24-ին էր ժամանել Կարաչի` ընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով: Հայրենիքում նա մեղադրվում է պաշտոնավարման օրոք սահմանադրության խախտման և դատավորների անօրինական ձերբակալման մեջ: Մուշարաֆը մեղադրվում է նաև 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ:
Չնայած Իսլամաբադի դատարանի որոշմանը`ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել Մուշարաֆին, ով ներկա էր դատական նիստին: Նախկին նախագահի պահակազորը նրան տարել է դատարանի դահլիճից: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել Մուշարաֆի գտնվելու վայրը: