|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը կսկսվի հաջորդ չորեքշաբթի: Նա մեղադրվում է կոռուպցիայի, այս տարվա սկզբին ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու համար, ինչի արդյունքում սպանվել է 846 մարդ, վիրավորվել է ավելի քան 6000-ը. հայտնում է CNN-ը:
Եթե բոլոր մեղադրանքները հաստատվեն, 83-ամյա նախկին նախագահը եւ նախկին արդարադատության նախարար Հաբիբ էլ Ադլին հավանաբար ցմահ կազատազրկվեն:
Մուբարաքին Շարմ աշ Շեյխի հիվանդանոցից Կահիրե են բերելու ռազմական ինքնաթիռով: Նրա երկու որդիները, որոնք նույնպես կանգնելու են դատարանի առջեւ, արդեն գտնվում են Կահիրեի բանտում: