Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսում տպագրվող «Էլ Աքբար» թերթի տեղեկություններով` ժողովրդի` 18 օր տեւած բողոքի ակցիաներից հետո Շարմ էլ Շեյխի ամառանոց-պալատում փակված Մուբարաքի երկու որդիները վիճել են նրա վերջին ելույթի պատճառով:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, երբ ամբողջ աշխարհը հրաժարականի էր սպասում, իսկ Մուբարաքը ելույթ էր ունենում ուղիղ եթերում:
Ըստ շրջանառվող լուրերի` Մուբարաքը պլանավորել էր հենց այդ օրը հրաժարական տալ, սակայն մեծ որդին` Ջեմալը, համոզել էր հորը հայտարարել, որ կպաշտոնավարի մինչեւ սեպտեմբեր:
Հոր հրաժարականին սպասող կրտսեր որդին` Ալաան, լսելով հոր հայտարարությունը, զայրացել էր եւ մեծ եղբորը մեղադրել երկիրը փակուղի մտցնելու մեջ:
«Կյանքի վերջին տարիներին պիտի օգնեիր, որ պատվով մահանար, իսկ այսպես վարվելով` նրան ամբողջովին հեղինակազրկեցիր»,- ասել է կրտսեր որդին:
Եղբայրների վիճաբանությունն ավարտվել է անվտանգության աշխատակիցների միջամտությամբ: