|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին։ Նրանց մեղադրում են հունվար–փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելու, նաև կոռուպցիայի մեջ:
Իսկ Մուբարաքը գտնվում է Շարմ ալ Շեյխի միջազգային հիվանդանոցում. երեկ երեկոյան նրան հոսպիտալացրել են կաթվածի կանխանշաններով։ Սակայն Եգիպտոսի առողջապահության նախարարն ավելի ուշ հայտարարել է, որ Մուբարաքի վիճակը կայուն է թույլ է տվել Եգիպտոսի գլխավոր դատախազության քննիչներին նախկին նախագահին հարցաքննել հենց հիվանդանոցում։
Երբ հայտնի է դարձել, որ Մուբարաքը հիվանդանոցում է, այդ շենքի մոտ հավաքվել են նրա հակառակորդներն ու կողմնակիցները: Վերջիններս կոչ են արել հարգանքով վերաբերվել նախկին նախագահին, հարգել նրա տարիքը, առողջական վիճակը. տեղեկացնում է Associated Press-ը: