|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի թոռանը` Օմար Ալի Հոսնի Մուբարաքին, հեռացրել են դպրոցից «երկարատեւ բացակայության պատճառով»:
Եգիպտական մամուլը տեղեկացնում է, որ դպրոցի ղեկավարությունը նման որոշում է ընդունել` երեխայի ծնողներին ուղղված երկու նամակներին պատասխան չստանալով: Նամակներում տեղեկացնում էին, որ «Օմարի բացակայությունների թույլատրելի ժամկետը սպառվել է»:
Տղան դադարել է դպրոց հաճախել հունվարի 25-ից` Եգիպտոսում զանգվածային ցույցերի առաջին օրը: Օմարի մայրը, սակայն, փորձում է ուսումնական հաստատության ղեկավարությանը համոզել, որ տղային թույլ տան քննություններ հանձնել: Նա նշում է, որ երեխայի կյանքում ներկայումս բարդ ու ծանր իրավիճակ է, քանի որ նրա պապը, հայրը եւ հորեղբայրը բանտում են ու սպասում են դատավճռի: