Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում Երեւանում կկայանա 4 համերգ: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Մասնակցում է 2415 երաժիշտ-կատարող աշխարհի 30 երկրներից: Մրցույթն անցկացվում է 13 անվանակարգում` 5 տարիքային խմբերով:
Փառատոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ երկու համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. ապրիլի 13-ին դաշնամուրային դուետով կներկայանան լատվիացի Անտրա եւ Նորմունդս Վիկսնեները: Այդ օրը նաեւ ելույթով հանդես կգա ավստրիացի թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը: Ապրիլի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա կլարնետահար Իգոր Ֆյոդորովը (Ռուսաստան):
Ապրիլի 16-ին եւ 17-ին կայանալիք համերգները կլինեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում. ապրիլի 16-ին ելույթ կունենան տենոր Վահրամ Թադեւոսյանը եւ դաշնակահար Միխայիլ Արկադեւը (Ռուսաստան), իսկ ապրիլի 17-ին` ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ դաշնակահար Յուրա Մարգուլիսը (ԱՄՆ):