|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում, գրում է «168 ժամը»:
Օսկանյանը քննադատում է իշխանություններին, նրանց մեղադրում ընտրակեղծարարության մեջ, իսկ Արսենյանը՝ ընդհակառակը, խոսում է ՀՀԿ-ականների հետ ունեցած անձնական մտերմության և Երևանը բարեկարգելու հարցում նրանց հետ ունեցած ընդհանուր ծրագրերի մասին: Հենց այս հակադրությամբ է բացատրվում այն հանգամանքը, որ Արսենյանը և Օսկանյանը գերադասում են միաժամանակ չմասնակցել նախընտրական հանդիպումներին, քանի որ հակադրությունն ավելի տեսանելի ու անհասկանալի կլինի:
Բայց նման մոտեցումը կարող է իր պատճառներն ունենալ. Օսկանյանը փորձում է պահպանել իր քաղաքական դեմքը՝ հանդես գալով որպես ընդդիմադիր գործիչ, իսկ Արսենյանը փործում է ցույց տալ, որ քաղաքապետի թեկնածուն ինքն է, և պատրաստ է աշխատել ՀՀԿ-ականների հետ, եթե քաղաքապետ ընտրվելու հնարավորություն ստանա: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի: