|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ը կլինի Վիլնյուսում:
«Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին:
Վարդան Օսկանյանը կմասնակցի նաև Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական
հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում և լրատվամիջոցների հետ: