Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շրջանակներում առաջիկայում պատրաստվում է հիմնադրել նաև ինտերնետային հեռուստատեսություն: Ավելին՝ հեռուստատեսության հիմնադրման նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, ձևավորվել է բավական մեծ խմբագրական կազմ, և այն իր գործունեության մասին կազդարարի սեպտեմբերին:
Երեկ, ի պատասխան մեր թղթակցի հարցին, «Սիվիլիթաս» հիմնադրամից, ըստ էության, չեն հերքել այս տեղեկությունը՝ հրաժարվելով սակայն մանրամասներ հայտնել նոր ծրագրի մասին: Ասել են միայն, որ ամեն ինչի մասին կտեղեկացնեն աշնանը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ինտերնետային հեռուստատեսության ստեղծումն առաջիկա ընտրություններին ընդառաջ Վ. Օսկանյանի կողմից իրականացվող բազմաթիվ քայլերից մեկն է միայն: Ըստ նույն աղբյուրների՝ Օսկանյանն իր գործունեությունն իրականացնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցրած: Խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆինանսական խնդիրներին է վերաբերում, քանի որ թե՛ հիմնադրամի, թե՛ նոր ստեղծվելիք ինտերնետային հեռուստաընկերության ու այլ ծրագրերի վրա բավականին մեծ գումարներ են ներդրվում: Ընդ որում, մեր տեղեկություններով, Վ. Օսկանյանի կողմից ստեղծվելիք ինտերնետային հեռուստատեսության պատրաստած հաղորդումները կհեռարձակվեն նաև Սամվել Մայրապետյանին պատկանող «Հ2» և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերություններով։
Վ. Օսկանյանը մտադիր է նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմքի վրա նոր կուսակցություն ստեղծել: