|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ։ Ժամը 11։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի երկաթգծի կայարանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի երկաթգծի կայարան, որտեղ գնացքի տակ մարդ է ընկել, ով տեղում մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 58-ամյա Համբարձում Խ-ն, վարելով Գյումրի-Երևան թիվ 3401 բեռնատար Վլիո գնացքը, Արմավիր երկաթգծի կայարանում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Կամո Մ-ին, ով տեղում մահացել է։