կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-13 17:52
Հասարակություն

Արարատի մարզում 41-ամյա տղամարդն իրեն գնացքի տակ է գցել

Արարատի մարզում 41-ամյա տղամարդն իրեն գնացքի տակ է գցել

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 15:20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:

Երկաթգծի անվտանգության ծառայության աշխատակիցները առաջինը օգնության են հասել վիրավորին, ու մինչ կժամանեին Մասիսի փրկարարներն ու շտապօգնության բժիշկները, անվտանգության աշխատակիցները իրենք են օգնություն ցուցաբերել, որից հետո վիրավորը, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ, և գնացքի մեքենավարը չի կարող ոչինչ անել:

Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են նաև թղթապանակ, որը, հավանաբար, պատկանել է վիրավորին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: