Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ակտիվիստ Վարդգես Գասպարին դատաիրավական անօրինությունների դեմ բողոք ունի։ Ամեն օր՝ աշխատանքային ընդմիջման ժամերին, մեկ ժամով պառկում է ՀՀ դատախազության շենքի առջեւ՝ այդպես արտահայտելով իր ցասումը դատական համակարգի անօրինությունների դեմ։ Ամեն օր՝ ժամը 13։00-14։00-ն, դատախազության շենքի առջեւ պառկելը համարում է իր նվազագույն պարտքը ժողովրդի եւ ընտանիքի առջեւ։
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքը հիմնավորում է իր համար շատ ցցուն օրինակով՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունանին առնչվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցը դատախազության կողմից հետ է ուղարկվել։
«Մեկ շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն զեկույց է ուղարկել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի առնչությամբ՝ նրանց ունեցած ապօրինի հարստությունը կեղծ միջոցներով օրինականացնելու կապակցությամբ։ Սակայն դատախազությունը դա հետ է ուղարկել լրացուցիչ քննության։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որն անցել է վեթինգ, զեկույց է ներկայացնում, եւ դատախազության ներկայացուցիչները, որոնք չեն անցել վեթինգ, դա հետ են ուղարկում»,- մեկնաբանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լ․Ս․