Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 09:52
Իրավական

Մութ կետեր՝ Սուրենավանի գյուղապետի մահվան հարցում

Մութ կետեր՝ Սուրենավանի գյուղապետի մահվան հարցում

Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Նա «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել փողոցի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Սակայն դեպքը բազում «մութ կետեր» ունի:

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, պատմել է. «Մարտի 8-ի առիթով մեր մարզպետը հավաք էր կազմակերպել, որին եղբայրս ուշացումով է գնացել: Նստել, հաց են կերել, խոսել են, բայց ինքը մի գրամ խմիչք չի օգտագործել: Ու դեռ միջոցառումը չավարտված՝ մեկուկես ժամ շուտ, դուրս է եկել, որ տուն գա: Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել է: Անիվեերի տեղը կար ասֆալտի վրա: Հիմա չենք իմանում դա պատահական է եղել, թե ինչ-որ...»: Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սև մեքենա, որի համարանիշը չեն հայտնում: «Դե եղբայրս էլ փորձել է փախցնել, շուռ է եկել»: