Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպել են Արարատի մարզի համայնքների հետ` քննարկելու հակակարկտաին կայանների հետ կապված խնդիրները: Վարչապետը նախ նշեց, որ մասնավոր տեղադրված հակակարկտային կայաններից բողոք չկա, սակայն պետության տեղադրած կայանները պարզվում է` չեն աշխատում, և մարդկանց բերքը տուժում է կարկուտից: «Արմաս» ընկերությունը, որը զբաղվում է գինու արտադրությամբ, տեղադրել է հակակարկտային կայան, և որ պահից տեղադրել է, որևէ ողկույզ կարկուտից չի տուժել: Մինչդեռ, պարզ է դառնում, երբ գյուղացիների աչքի առաջ թալանվում են հակակարկտային կայանները, գազը չեն լիցքավորոմ, յուրացնում են, կամ կայանի մասերն են վաճառվում, և դրանք չեն աշխատում:
Սուրենավանում մայիսին կարկուտ էր, և կայանները չեն աշխատել: Վարչապետը հարցրեց Սուրենավանի գյուղապետից, թե ինչու չեն աշխատել հակակարկտային կայանները: Նա պատասխանեց, որ դրանք լիցքավորված չեն եղել: Միջամտեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. «Մի րոպե, դուք սխալ բաներ եք խոսում, այն ժամանակ, երբ մենք այդ հարցը քննարկել ենք, պարզ է դարձել, որ դուք ժամանակին փոխանցումները չեք կատարել, ժամանակին կայանները չեն լիցքավորվել ու չեն աշխատել»: Փաշինյանը հավելեց. «Ուրեմն չեք կարծու՞մ, ոև ոչ թե պետությունը պետք է փոխհատուցում տա գյուղացիներին, այլ դուք պետք է տաք փոխհատուցում, քանի որ ձեր սխալի պատճառով կայանները չեն աշխատել: Ուզում եմ դիմել մարզի բնակիչներին` ո՞վ է ասել, որ կայանները պետք է թալանեք, թալանին չարձագանքեք, ու գաք ասեք` կառավարություն կամ փոխհատուցում տուր կամ էլ հրթիռային կայան բերեք»: