Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում եղել են ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 35 FG 476, «ԳԱԶել» 33-012 մակնիշի բեռնատարը (վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Վ.) և «Opel Vectra» մակնիշի 19 ST 398 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ռ. Ղ-ը, ում տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է (1987 թ. ծնված Ա. Ո.):