Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին լուր տարածվեց, որ Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա և 7-ամյա տղան մահացել է։
Որքան էլ հանրությունը այս դեպքի համար մեղադրի շներին, կամ գուցե երեխաներին, միևնույն է՝ այս ողբերգական դեպքի ողջ պատասխանատվությունը կրում են այն անձինք, ովքեր լիազորված են ապահովել քաղաքացիների անվտանգությունը։
Մեղավորներից և պատասխանատուներից է, օրինակ, Սուրենավանի վարչական ՔՊ-ական ղեկավար Անի Վարդազարյանը, որը չի զբաղվել տվյալ տարածքի թափառող շների հարցով, հատուկ մարմիմնները, որոնք չեն զբաղվել այս աչք չծակող, սակայն շատ կարևոր հարցով։
Փոխարենը՝ բոլորը կհիշեն, երբ Արցախը դավաճանաբար հանձնվեց թշնամուն և արցախահայերը բռնի տեղահանվեցին Հայաստան, ՔՊ-ականները մեծ վախով սպասում էին, թե ուր որ է նրանց ցասումը տեղի կտա, այդ նույն Անի Վարդազարյանը զբաղված էր արցախցիների նկատմամբ ատելություն տարածելով։
Այսպիսինն են գրեթե բոլոր համայնքապետարաններում, գերատեսչություններում, որտեղ ՔՊ-ն իր բուն գործը թողած զբաղված է ապազգային և հակաարցախյան քայքայիչ գործունեությամբ։
Անի Նահապետյան